«էսթերոքս» ընկերությունը հրավիրում է առցանց (օնլայն) դասընթացների

``«էսթերոքս» ընկերությունը հրավիրում է տաղանդավոր և խելացի  երիտասարդների Ախալցիխե քաղաքի ինչպես նաև շրջանի  գյուղերից, ովքեր ունեն մեծ ցանկություն՝ սովորելու ու իրենց գիտելիքները հարսատացնելու վեբ  դիզայնի ոլորտում։
Դասընթացը կանցկացվի առցանց (օնլայն) տարբերակով  «Էսթերոքս»-ի աշխատակիցների կողմից։
Մասնակիցները կսովորեն HTML/CSS/Boostrap և ձեռք կբերեն վեբ դիզայնին վերաբերող այլ հմտություններ։
Հետագայում նախատեսվում են նաև անցկացնել Javascript, PHP, MySql դասընթացներ։
Ամբողջական կուրսը (HTML/CSS/Boostrap/Javascript/PHP/MySql) անցած մասնակիցները կընդունվեն աշխատանքի։
Ցանկացողները կարող են լրացնել դիմում-հայտը region.cv.form.esterox.am ։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 01/05/2017թ.։
Հարցերի դեպքում գրել hr@esterox.am էլեկտրոնային հասցեին։

You may also like...