«Հարսանիք լեռներում»-Շուշիի ազատագրման 25-ամյակը

[embedyt] https://www.youtube.com/watch?v=VhkoOKMU5Dc[/embedyt]

 

Արդեն 25 տարի մայիսի 9-ին հայ ժողովուրդը նշում է ոչ միայն Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի օրը, այլ նաև հայ ժողովրդի համար ճակատագրական մեկ այլ հաղթանակի օր` Արցախի հնագույն մայրաքաղաք Շուշիի ազատագրման օրը:`` Շուշիի ազատագրումը Արցախյանազատամարտում հայկական ռազմական ուժերի առաջին նշանակալից հաղթանակն էր, որ տեղի ունեցավ 1992թ. մայիսի 8-ին Շուշի լեռնաքաղաքում՝ նախապես ու ճշգրիտ մշակված ռազմական պլանով: Շուշիի ազատագրմամբ Արցախյան շարժումը թեւակոխեց որակական նոր փուլ՝ վճռական բեկում մտցնելով պատերազմում, եւ ԼՂՀ անկախությունը դարձնելով առավել իրական:
Մարտ-ապրիլ ամիսներին՝ հետախուզական խմբերի ջանքերով հակառակորդի ուժերի տեղակայումը, դիրքերն ու քանակական տվյալները ճշգրտելուց հետո՝ գաղտնիության պայմաններում մշակվում է Շուշիի ազատագրման օպերատիվ պլանը՝ Արկադի Տեր-Թադեւոսյանի գլխավորությամբ, որ պայմանականորեն կոչվում է «Հարսանիք Լեռներում» ( Վազգեն Սարգսյանը ծրագրի իրագործումը անհավանական էր համարել, եւ հաջողություն ունենալու դեպքում՝ խոստացել էր ամուսնանալ: Ա. Տեր-Թադեւոսյանը «Հարսանիք լեռներում» պայմանական անվանումն այսպես էր բացատրել): Լ. Մարտիրոսովի հանձնարարությամբ պատրաստվում է Շուշիի տեղանքի մանրակերտը, որի վրա հրամանատարները ճշգրտել էին իրենց գործողություններն ու ընթացիկ ուղղությունները: Ապա 4 ուղղություններով՝ Շոշի (արեւելյան) ուղղություն, հրամանատար` Ա. Կարապետյան, ՙ26-ի՚ (հյուսիսային) ուղղություն, հրամանատար՝ Վ. Չիթչյան, Լաչինի (հարավային) ուղղություն, հրամանատար՝ Սամվել Բաբայան, Քյոսալարի (հյուսիս-արեւմտյան) ուղղություն, հրամանատար՝ Սեյրան Օհանյան, պահեստազորի հրամանատար՝ Յ. Հովհաննիսյան: Միաժամանակյա հարձակումներով մայիսի 8-ի գիշերը մերոնք ձեռնամուխ են լինում գործողության իրականացմանը:`` Ադրբեջանցիները տարակուսանքի մեջ էին, քանի որ չէին կարողանում որոշել հարձակման հիմնական ուղղությունը: Իսկ երբ հասկացան, արդեն ուշ էր: Ադրբեջանական հրամանատարությունը չկարողացավ ճնշել զորքերում առաջացած խուճապը և կազմակերպել Շուշիի պաշտպանությունը: Սկսվեց ադրբեջանցի զինվորների փախուստը քաղաքից: Ցանկանալով խուսափել ավելորդ զոհերից` Ինքնապաշտպանության ուժերի հրամանատարությունը հրամայեց ապաշրջափակել Շուշի-Լաչին ճանապարհը և չխոչընդոտել հակառակորդի փախուստը: 
Մայիսի 9-ի առավոտյան հայկական ջոկատները, դիմադրության չհանդիպելով, անարգել մտան քաղաք:

:

 

You may also like...