Նվիրված Հայրենական Մեծ Պատերազմի Հաղթանակի 72-րդ ամյակին

``

 

Սիրելի՛  ընթերցող, khashut.info կայքը՝ Հայրենական Մեծ Պատերազմի Հաղթանակի 72-րդ ամյակի կապակցությամբ, հավաքել է մի քանի օգտակար կայքեր,որոնք կօգնեն Ձեզ գտնել  տեղեկություններ Հայրենական Մեծ պատերազմի մասնակից զինվորների, ինչպես նաև պատերազմում  զոհված և անհայտ կորած զինվորների մասին և այլ տեղեկություններ։

 

1. Անմահ  գունդ

Հասարակական քաղաքացիական-հայրենասիրական շարժում  `Անմահ գունդ`-ը  հավաքում է տեղեկություններ, պատմություններ Հայրենական Մեծ Պատերազմի մասնակիցների մասին։Բազան թարմացվում է ամեն օր։ Այստեղ կարող էք ոչ միայն ավելացնել Ձեր զինվորին-վետերանին, այլ որոնել արդեն իսկ կայքում առկա զինվորներին։

Կայք՝ polkrf.ru

 

2.Ժողովրդի սխրանքը

Այս նախագիծը ներկայացնում է եզակի տեղեկատվական ռեսուրս,որտեղ հավաքված են բոլոր առկա արխիվային փաստաթղթերը, պատերազմի ընթացքի,պատերազմի արդյունքի, հիմնական ռազմական գործողությունների, ինչպես նաև հայրենական մեծ պատերազմի մասնակից զինվորների սխրանքների և պարգևների մասին։

Կայք՝ podvignaroda.ru

 

 3. Ընդհանրացված տվյալների բանկ-հուշարձան

Ընդհանրացված տվյալների բազան պարունակում է տեղեկատվություն , հայրենական մեծ պատերազմի ընթացքում հայրենիքի պաշտպանների,մահացածների և անհայտ կորածների մասին, ինչպես նաև հետպատերազմյան ժամանակաշրջանի մասին։

Կայք՝ obd-memorial.ru

 

4. Ազգի հիշողությունը

Սա մի կայք է որտեղ ներկայացված են Ընդհանրացված տվյալների բանկ-հուշարձան և Ժողովրդի սխրանք նախագծերը մեկ տեղում։

Կայք՝ pamyat-naroda.ru 

 

5. Էլեկտրոնային հուշահամալիր «Помни Про»

«Помни Про» սոցիալական կայքում յուրաքանչյուր գրանցված օգտատեր կարող է ստեղծել հայրենական մեծ պատերազմում մահացած կամ կորած զինվորի հիշողության էջ ,էջում ստեղծել ֆոտոալբոմ,պատմել կենսագրությունը,հարկանքի տուրք մատուցել, թողնել խոսքեր հիշողության և երախտագիտության,ինչպես նաև տվյալ կայքում կարող է գտնել Հայրենական պատերազմում զոհված կամ կորած զինվորների արդեն առկա էջեր։

Կայք՝  pomnipro.ru

 

6. Հայրենական մեծ պատերազմի հուշահամալիր

Կայքը ստեղծված է, որպես հայրենական պատերազմում զոհվածների վիրտուալ հանրագիտարան, հուշահամալիր ,որտեղ ցանկացած մարդ կարող է թողնել մեկանբանություններ յուրաքանչյուր գրառման տակ, ինչպես նաև ավելացնել տեղեկություն՝ նկարներով կամ հիշողություններով, հայրենական պատերազմի մասնակցի մասին։ Օգնության դիմել  նախագծի այլ մասնակիցներին։ Այս նախագծի մասնակիցները մոտավորապես 60000 են։Կայքում գրանցված ծանոթությունները ավելի քան 400000:

Կայք՝ kremnik.ru

 

7. Պատերազմում գերեվարվածների տվյալների բազա

Եթե Ձեր պապը անհայտ կորել է կամ ընկել է գերի պատերազմի ժամանակ, ապա դուք կարող էք փնտրել նրան հետևյալ գերմանական զինվորական բազայում։ 

Կայք՝  dokst.ru

You may also like...