Սուրբ Աստվածածնա Վերափոխման Տոնը Ծինուբան գյուղում

 

``

Օգոստոսի 13-ին Ծինուբան գյուղում օրը տոնական էր։ Գյուղի Ս․Աստվածածին հայ կաթողիկե եկեղեցին մեծ շուքով նշեց Աստվածածնի Վերափոխման տոնը, որն ամեն տարի նշվում է օգոստոսի 15-ի մերձակա կիրակին։
``Այս բերկրառատ օրվա առիթով Քհն․ Տեր Պողոս Գրիգորյանի և գյուղի հավատացյալների մասնակցությամբ մատուցվեց Ս․ Պատարագ։
Քահանան անդրադառնալով տոնի խորհրդին՝ ընդգծեց, որ քրիստոնյա հավատացյալների համար Սուրբ Տիրամոր Վերափոխման հիշատակը հավատքի ամրության, զորացման հրաշալի առիթ է։
` Վերափոխման հիշատակի տոնը, սիրելի՛ հավատացյալներ,մեզ երկու կարևոր պատգամ է հղում․
Առաջինը՝ լինել խոնարհ և հնազանդվել Աստծուն, որպեսզի կարողանանք երանավետ հանգստի հասնել`։
Սուրբ կույսն իր ապրած կյանքով միշտ էլ Աստվածահաճո է եղել։ Այս է վկայում նրա հետևյալ արտահայտությունը,Գաբրիել հրեշտակապետին,երբ իմացավ Տիրոջ ծրագիրն իր կյանքում։
`Ահավասիկ, ես մնում եմ Տիրոջ աղախինը,թող քո խոսքի համաձայն լինի ինձ։(Ղուկ․ Ա․38)
Երկրորդ՝ մեր ունեցած հավատքի համար վարձատրություն չսպասել,քանզի հավատքն Աստծո անտեսանելի շնորհի պարգևն է։
Ճշմարիտ, հավատացյալ քրիստոնյան իր վարձը երկնքում է ստանում։
``Քարոզի ընթացքում պատարագիչ քահանան խոսեց այդ օրվա խորհուրդ հանդիսացող խաղողի մասին և մեկնաբանեց հետևյալ կերպ․
`Ջրհեղեղից հետո Նոյ նահապետի տապանը, երբ կանգ առավ Արարատ լեռան ստորոտին, նա առաջինը զբաղվեց խաղողագործությամբ`։
Եվ ըստ Ավետարանի՝ Հիսուսն ասում է , ՛Ես եմ ճշմարիտ որթատունկը և՛ իմ Հայրը մշակն է։
Ամեն ճյուղ, որ իմ վրա է և պտուղ չի տալիս, նա կտրում է այն, և այն ամենը , որ պտուղ է տալիս, էտում է, որպեսզի առավել ևս պտղաբեր լինի։ Ես եմ որթատունկը,իսկ դուք ճյուղերը՝ Ով բնակվում է իմ մեջ և ես նրա մեջ նա շատ պտուղ է տալիս։ (Հովհ․15․1-5)
``Պատարագի ավարտին, բաց խորանում կատարվեց `Խաղողօրհնեքի` հանդիսավոր արարողությունը,որից հետո ընթերցվեց օրվա խորհուրդն ամփոփող ավետարանական հատվածը։
Վերջում սպասավորները՝ հոգևոր շարականների ներքո եկեղեցու շուրջբոլորը երեք պտույտ կատարեցին Սուրբ Կույսի քանդակը ձեռքերում պահած։ Այս արարողությունից հետո եկեղեցու բակում էլ օրհնված խաղողի ողկույզներ բաժանվեց հավատավոր ժողովրդին։                             

 

                                                                                                                      հեղինակ՝ Վալյա Հովհաննիսյան

 

 

Նկարներ

[ngg_images source=`galleries` container_ids=`18` display_type=`photocrati-nextgen_basic_thumbnails` override_thumbnail_settings=`0` thumbnail_width=`240` thumbnail_height=`160` thumbnail_crop=`1` images_per_page=`12` number_of_columns=`4` ajax_pagination=`0` show_all_in_lightbox=`0` use_imagebrowser_effect=`0` show_slideshow_link=`1` slideshow_link_text=`Նայել Սլայդով` template=`/var/www/u0718048/data/www/khashut.info/wp-content/plugins/nextgen-gallery/products/photocrati_nextgen/modules/ngglegacy/view/gallery-caption.php` order_by=`sortorder` order_direction=`ASC` returns=`included` maximum_entity_count=`500`]

 

Տեսանյութ

[embedyt] https://www.youtube.com/watch?v=mrswbVRxeN4[/embedyt]

You may also like...