Ֆիլմեր Հայոց ցեղասպանության մասին

``

 

1915 

«1915», հոգեբանական թրիլլեր, դրամա, որի ռեժիսորն ու սցենարիտը Կարին Հովհաննիսյանն ու Ալեք Մուհիբյանն են։ Ֆիլմի պրոդյուսերներն են Հովհաննիսյանը, Մուհիբյանը և Թերի Լեոնարդը։ Ֆիլմի գլխավոր դերակատարներն են ``Սիմոն Աբգարյանը, Անժելա Սարաֆյանը, Սամուել Փեյջը և Նիկոլայ Քինսկին։ Ֆիլմը վերաբերվում է հայոց ցեղասպանությանը, որը հերքված և ընդունված չէ Թուրքիայի կողմից։Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած հայոց ցեղասպանությունից ուղիղ մեկ դար անց առեղծվածային ռեժիսորը Լոս Անջելեսի թատրոնում որոշում է բեմադրել մի ներկայացում, որով հարգանքի տուրք կմատուցվի եղեռնի զոհերին։ Քանի որ ներկայացման թեման վիճաբանական էր, մտքի հակառակորդները շրջափակում են թատրոնը և այդպիսի տարօրինակ իրադարձությունները վախ են տարածում պրոդյուսերի և դերասանների շրջանում։ Տպավորություն է ստեղծվում, որ ռեժիսորի մտահղացումը բավական վտանգավոր է, և անցյալի հոգիներն ամենուր են։

Դիտել ֆիլմը՝ լեզու-ռուսերեն

 

1915-ի կանայք

«1915-ի կանայք» (անգլ.՝ Women of 1915), ամերիկահայ ռեժիսոր Պարետ Մարոնյանի ``նկարահանած ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին։ Ցեղասպանություն տեսած հայ կնոջը ֆիլմ նվիրելու գաղափարն առաջ է եկել Ցեղասպանության որբերը ֆիլմից հետո: Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Նյու Ջերսիում, ապա` Սիդնեյում, Մելբուռնում, Լոս Անջելեսում, Տորոնտոյում: «1915 թվականի կանայք» վավերագրական ֆիլմը տարբեր ենթավերնագրերից բաղկացած վավերագրական կինոպատում է՝ փաստագրական արժեքավոր հետազոտություն, որը ներկայացնում է Հայոց ցեղասպանության տարիներին ( և դրանից հետո) հայ որբերի և կանանց փրկության գործում հսկայական դեր ունեցած հայ և օտարազգի կանանց պատմությունները: Ներկայացնելով ցեղասպանության տարիներին հայ կնոջ ոդիսականը ֆիլմը բացահայտում է մահվան ճանապարհը հաղթահարած, զավակներին կորստից փրկած և օտար ափերում օջախը վառ պահած կնոջ կերպարը, ինչպես նաև օտար կանանց դերակատարումը հայ որբահավաքի գործում:

Դիտել ֆիլմի թրեյլերը՝ լեզու-անգլերեն։

 

Ադանայում ծնվածը

``Ֆրանսիայի կողմից Ադանայի հանձնումը թուրքերին պատճառ դարձավ մեկ այլ տեղահանության և այդ քաղաքից հայերի հետագա արտաքսման։ Ադանացի հայերը սկսեցին որոնել նոր տուն։ Անդրանիկ Դեղարյանի պատմությունը սկսվում է 1915 թվականին Տիգրանակերտից իր ծնողների տեղահանությամբ։ Այդ ժամանակաշրջանի հազվագյուտ արխիվային տեսանյութերով հարուստ այս ֆիլմը ներկայացնում է կորուստի, ուղևորության և ներքին ուժի անմոռանալի մի պատմություն։

Դիտել ֆիլմը՝ լեզու-հայերեն։

 

Աղետ

Աղետ. մի ցեղասպանություն (գերմ.՝ Aghet – Ein Völkermord), 2010 թվականին գերմանական հանրային հեռուստատեսության կողմից գերմանացի ռեժիսոր Էրիկ Ֆրիդլերի նկարահանած վավերագրական ֆիլմ։ Ֆիլմում ներկայացվում է 20-րդ դարասկզբին գերմանական կառավարության դիրքորոշումը հայ ժողովրդի ``հանդեպ իրականացված եղեռնագործության նկատմամբ։ Ֆիլմը ներկայացնում է նոր ժամանակներում պաշտոնական Թուրքիայի և թուրք հասարակության վերաբերմունքը։ «Աղետ» ֆիլմը նկարահանվել է Հայոց ցեղասպանության ականատեսների, Թուրքիայում ամերիկացի և եվրոպացի դիվանագետների (այդ թվում՝ Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Մորգենթաուի, Գերմանիայի դեսպան Մետտեռնիխի և այլոց), ինչպես նաև հումանիտար առաքելություններով այնտեղ գտնվածների հիշողությունների հիման վրա։ Ֆիլմում խոսվում է Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքի` թուրքական ազգայնական շրջանակների կողմից դավադրաբար սպանվելու, Թուրքիայում հայկական կոտորածներ կազմակերպելու մասին բարձրաձայնած Նոբելյան մրցանակակիր թուրք գրող Օրհան Փամուկի նկատմամբ դատական գործեր հարուցելու մասին։ Ֆիլմում Հայոց ցեղասպանության փաստի մասին հարցազրույցներ են անցկացվում Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Պատրիկ Դևեջյանի, աշխարհահռչակ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Սիրիայի և հայկական սփյուռքի մի շարք անվանի ներկայացուցիչների հետ: 

Դիտել ֆիլմը՝ լեզու-հայերեն։

 

Արամ 

Արամը ամերիկա-ֆրանսիական համատեղ գեղարվեստական ֆիլմ է նկարահանված ռեժիսոր Ռոբերտ Քեշիշյանի կողմից։ «Արամ» ֆիլմը նկարահանվել է Bac Films, Canal+, Les Films A4, Studio Canal, Studio Images 8 հեռուստաընկերությունների մասնակցությամբ։ ``Սարգիսյանների ընտանիքը երկար ժամանակ ապրում է Փարիզում, արդեն ետևում են մնացել ծանր ժամանակները, պատերազմը և իրենց պատմական հայրենիքը լքելը։ Բայց նախկին ցավը կրկին զգացնել է տալիս, երբ Փարիզում ահաբեկչական գործողության ընթացքում ծանր վնասվածք է ստանում ընտանիքի փոքր տղան՝ Լևոնը։ Իմանալով այդ մասին՝ ընտանիքի հայր Միհրան Սարգիսյանն այդ սարսափելի ողբերգության համար մեղադրում է նրա մեծ եղբայր Արամին և ստիպում է լքել հայրական տունը։
Տարիներ անց Արամը, ով մասնակցել է Արցախյան ազատամարտին, գաղտնի վերադառնում է Ֆրանսիա։ Նա հանդիպում է փոքր քրոջ՝ Մելինեի հետ և պատմում նրան, որ որոշել է վրեժ լուծել ողբերգության համար, որը քայքայեց իրենց ընտանիքը։ Բայց Մելինեի հարսանիքի ժամանակ հայտնվում են մարդիկ ծայրահեղական ընկերությունից, ովքեր ուզում են հաշիվներ պարզել Արամի հետ …

Դիտել ֆիլմը՝ լեզու-ռուսերեն։

 

Արարատ

``Ատոմ Էգոյանի կողմից 2002 թվականին նկարահանված ֆիլմ, որը պատմում է Մեծ Եղեռնի և դրա ընթացքում ծավալված մի շարք կարևոր դեպքերի, մասնավորապես՝ Վանի հերոսամարտի մասին։ Ֆիլմը նաև զննման է ենթարկում ճշմարտության բնույթը ու դրա ճանաչումն արվեստի միջոցով։ Էգոյանը բացի ֆիլմի ռեժիսորը լինելուց նաև սցենարի հեղինակն է և համապրոդյուսերը։

 

 

Դիտել ֆիլմը՝ լեզու-ռուսերեն։

 

Արյունակից եղբայրներ

«Արյունակից եղբայրներ» (հոլ.՝ Bloedbroeders), Քեյս Սխապի ֆիլմը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ ``տարելիցին։նՓաստավավերագրական ֆիլմը Նիդերլանդներում ապրող թուրք լրագրողի և հայտնի հայ դերասանի մասին է, ովքեր միասին փորձում են պարզել 1915 թվականի եղելությունները։ Նրանց հետ միասին հեռուստադիտողը ճանապարհորդում է Թուրքիայով և Հայաստանով, հանդիպումներ ունենում տարբեր տեսակետ ունեցող մարդկանց, բացահայտում Հայոց ցեղասպանության ցավալի դրվագները։ Ճանապարհորդելու ընթացքում ի վերջո ֆիլմի հերոսներն իրենց հետազոտության արդյունքում պարզում են որ կատարված ոճիրը Ցեղասպանություն է և իրենց հարգանքի տուրքն են մատուցում Հայոց ցեղասպանության զոհերին։

Դիտել ֆիլմի թրեյլերը։ 

 

Արտույտների ագարակը

Արտույտների ագարակը (իտալ.՝ La Masseria Delle Allodole), Հայոց ցեղասպանության մասին 2007 թվականին նկարահանված իտալական ֆիլմ։ Ֆիլմը նկարահանվել է Վիտտորիո և Պաոլո Տավիանի եղբայրների կողմից։Ֆիլմում գործողությունները ծավալվում են 1915 թվականին, առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Ֆիլմը ``«Արտույտների ագարակը» անվանումով ագարակի սեփականատեր Ավագյանների ընտանիքի մասին է։ Ագարակում անցկացվում է ընտանիքի հոր՝ բարձրաստիճան հոգևորականի հուղարկավորության արարողությունը, որին ներկա է Թուրքական բանակի գնդապետ Արկանը, որպես Թուրքիայի իշխանությունների ներկայացուցիչ։ Հանգուցյալի կրտսեր որդին՝ Արամը ընտանիքի անունից շնորհակալություն է հայտնում գնդապետին ներկայության համար, համարելով դա երկու՝ հայ և թուրք ժողովուրդների բարեկամության նշան։ Հայրը ագարակը ժառանգել է ավագ որդուն՝ Ասատուրին, ով պետք է վերադառնա Իտալիայից Հայաստան։ Նրա վերադարձին սպասում են բոլորը՝ Արամը և նրա կինը՝ Արմինեն, հորաքույր Հասմիկը և պատանի Ավետիսը, նրա քույրերը, ինչպես նաև Արամի երիտասարդ քույրը՝ Նունիկը, ով սիրահարված է լինում թուրք սպա Էգոնին։ Էգոնը երիտթուրքերի քաղաքական շարժման անդամ է, ովքեր պլանավորում են ստեղծել Թուրքական մեծ կայսրություն Թուրքիայում ապրող մյուս ժողովորդների ցեղասպանության միջոցով։ Էգոնը սակայն հրաժարվում է մասնակցել գենոցիդին և մեկնում է ռազմաճակատ։ Զանգվածային ջարդերի ժամանակ թուրքերի կողմից սպանվում են Ավագյանների ընտանիքի բոլոր տղամարդիկ, իսկ կանայք փոքրիկ Ավետիսի հետ (ում հագցրել էին աղջկա շորեր) թուրքական բանակի զինվորների ուղեկցությամբ հազարավոր հայ ընտանիքների հետ երկար ճանապարհորդություն են սկսում։ Նունիկը պատրաստ է ամեն ինչի հանուն իր զարմիկների համար սնունդ հայթայթելու։ Նա ծանոթանում է թուրք սպա Յուսուֆի հետ, ով քիչ թե շատ մարդկային էր վերաբերվում հայերի հետ, ով սկզբում խղճում է Նունիկին և օգնում, ապա սիրահարվում նրան։ Թվում է թե փրկությունը մոտ է, սակայն ոչ բոլորին է վիճակված ողջ մնալ …

 

Դիտել ֆիլմը՝ լեզու-ռուսերեն։

 

Իմ որդին պիտի հայ լինի

«Իմ որդին պիտի հայ լինի» (ֆր.՝ Mon fils sera arménien), Հակոբ Գուդսուզյանի (Յակոբ Կուտսուզեան) 2004 թվականին նկարահանած փաստավավերագրական ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին։ ``Հակոբ Գուդսուզյանը, հինգ կանադահայերի հետ, ովքեր նույնպես կորցրել են իրենց հարազատներին Հայոց մեծ եղեռնի ժամանակ, ճանապարհորդում է Հայաստանից Սիրիա, զրուցում ցեղասպանությունը վերապրածների հետ։ Ֆիլմը նկարահանվել է Հայաստանում և Կանադայում։ Սիրիայում Գուդսուզյանը լուսանկարել է տեսարաններ, Դեյր-էլ-Զորը, որտեղ հազարավոր հայեր են սպանվել։ Տեսարաններից մեկում՝ եկեղեցու մոտ հողը ձեռքերով քերելով, բացվում է մասսայական գերեզման, գտնում ոսկորներ, հարսանեկան մատանի, հրազենի գնդակ…. Հայաստանում Գուդսուզյանն այցելում է այն գյուղերը, որոնք վերանվանվել են նախկին բնակավայրերի անունով, հանդիպում տարեցների, ովքեր գիտեն՝ ինչ է պահատել իրենց ծնողներին, հարազատներին։ «Իմ որդին պիտի հայ լինի» ֆիլմում ներառված են արխիվային լուսանկարներ և տեսանյութեր Հոլիվուդյան համր ֆիլմից, որն ստեղծվել է Ամերիկայում հաստատված Ցեղասպանությունը վերապրածի տվյալներով։

Դիտել ֆիլմը՝ լեզու-ֆրանսերեն։

 

Խոստումը

«Խոստում» (անգլ.՝ The Promise), 2016 թվականին ամերիկացի ռեժիսոր Թերի Ջորջի`` նկարահանած հայոց ցեղասպանության մասին պատմող պատմական դրամա։ Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են Օսմանյան կայսրության վերջին օրերին: Ֆիլմը ներկայացնում է սիրային եռանկյունի Կոստանդնուպոլիս բժշկություն ուսումնասիրելու համար մեկնած հայ դեղագործ Միքայելի, Փարիզում սովորած հայ նկարչուհի Աննայի և ամերիկացի ֆոտոլրագրող Քրիսի միջև:

 

 

Դիտել թրեյլերը՝ լեզու-ռուսերեն և անգլերեն։

 

Կորուսյալ թռչունները

«Կորուսյալ թռչունները» (թուրք.՝ Yitik Kuslar), Հայոց ցեղասպանության մասին ``պատմող Թուրքիայում նկարահանված առաջին գեղարվեստական ֆիլմը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ֆիլմը պատմում է Հայոց Ցեղասպանության ընթացքում Անատոլիայում մի գիշերվա մեջ իրենց ողջ ընտանիքին կորցրած քրոջ ու եղբոր՝ Մարիամի ու Պետոի մասին, ովքեր Հայոց ցեղասպանությունից հետո շարունակում են մնալ նախնիների հողում՝ թռչնակի ուղեկցությամբ որոնելով իրենց մորը, ընտանիքին։ Ֆիլմի նկարահանումները իրականացվել են Կապադովկիայում:

 

Դիտել թրեյլերը՝ լեզու-թուրքերեն։

 

Հայաստա՛ն, իմ սե՛ր

«Հայաստա՛ն, իմ սե՛ր» (անգլ.՝ Armenia, My Love), 2016 թվականին ամերիկա-ռումինացի դերասանուհի, գրող և ռեժիսոր Դիանա Անջելսոնի ֆիլմը, որը ``ներկայացնում է հայրենիքից կտրված, բռնաբարված, սպանված, վերապրած և հզորացած հայ ժողովրդի պատմությունը: Երջանիկ հայ ընտանիքի ճակատագիրը հավերժ փոխվում է Օսմանյան կայսրությունում 1915 թվականին, նրանց գեղեցիկ երազանքները հիշողություններ են դառնում ամերիկահայ նկարչի աչքերում, ով ապրում է՝ նկարելով իր խորտակված մանկությունը: Նկարիչ Տիգրան Օրբելյանն ականատես է լինում թուրքերի կողմից ծնողների սպանությանը: Փախչելով ԱՄՆ՝ նա մեծ նկարիչ է դառնում, սակայն ողջ կյանքն ապրում է` մտքում պահելով այդ սարսափելի դեպքերը:

 

Դիտել թրեյլերը՝ լեզու-անգլերեն։

 

Հայոց ցեղասպանություն

«Հայոց ցեղասպանություն» (անգլ.՝ The Armenian Genocide), 2006 թվականին ``ցուցադրված ամերիկյան փաստավավերագրական ֆիլմ, որն ուսումնասիրում է Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ կատարված կոտորածները։ Ցուցադրվել է ամերիկյան «PBS» հեռուստաալիքով։ Քանի որ Ցեղասպանության հարցը Թուրքիայում կրում էր վիճահարույց բնույթ, «PBS» հեռուստաալիքը որոշում է երկու կողմերին ձայն տալ՝ ֆիլմի ցուցադրությունից հետո կազմակերպելով թվով 4 փորձագետների հեռուստաքննարկում, ինչը, սակայն, տեղի չի ունենում հայկական կազմակերպությունների սուր լոբբիստական ջանքերի պատճառով։ Ֆիլմի ռեժիսորը, սցենարիստը ու համապրոդյուսերն է («Oregon Public Broadcasting»-ի հետ) Էնդրյու Գոլդբերգը, ով նաև հանդիսանում է «Հայերը. գոյատևման պատմություն» (The Armenians: A Story of Survival) ֆիլմի ռեժիսորը։ Ֆիլմը կարդում են հոլիվուդյան դերասաններ Օռլանդո Բլումը, Էդ Հարիսը, Լորա Լինին, Ջարեդ Լետոն, Ջուլիանա Մարգուլիսը և Նատալի Պորտմանը։

 

Դիտել թրեյլերը՝ լեզու-անգլերեն։

 

Հոգիների աճուրդ

Հոգիների աճուրդ (անգլ.՝ Auction of Souls), Հայերի ցեղասպանության մասին նկարահանված առաջին ֆիլմը։ Ռեժիսորն է Օսկար Ափֆելը։ Առաջին անգամ ցուցադրվել է 1919-ի փետրվարի 16-ին, Նյու Յորքի «Պլազա» հյուրանոցում։ Ֆիլմը նկարահանվել է Հայոց ցեղասպանության ականատես չմշկածագցի Արշալույս Մարտիկանյանի ``«Հոշոտված Հայաստան» փաստագրական հուշագրության հիման վրա։ Գլխավոր դերակատար է ընտրվում հենց Արշալույս Մարտիկանյանը։ Ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է հայ-սիրիական օգնության ամերիկյան կոմիտեի անդամներ Օլիվեր Հարիմանի և Ջորջ Վանդերբիլթի հովանավորությամբ։ Ցուցադրությանը ներկա են եղել Նյու Յորքի շուրջ 7000 ականավոր անձինք, տոմսի արժեքը եղել է տասը դոլար։ Մեծ քաղաքներում՝ Նյու Յորքում, Սան Ֆրանցիսկոյում, Լոս Անջելեսում կինոնկարի յուրաքանչյուր պրեմիերայից հետո հանդիպումներ են կազմակերպվել տեղի վերնախավի և Մարտիկանյանի հետ։ Ընդհանուր առմամբ, ֆիլմը ցուցադրվել է ԱՄՆ 23 նահանգների մեծ քաղաքներում, Լատինական Ամերիկայի մի շարք երկրներում, նաև՝ Կուբայում և ամենուր բացառիկ հաջողություններ է ունեցել։ «Հոգիների աճուրդը» Մեծ Բրիտանիա է բերվել 1919-ի դեկտեմբերին և ենթարկվել է պետական գրաքննության։ Երկար բանակցություններից հետո Սքոթլանդ Յարդի համաձայնությամբ ցուցադրվել է 1920-ի հունվարի 20-ին թագավորական Ալբերտ Հոլում և շարունակվել մոտ երեք շաբաթ, որից հետո դադարեցվել է։ Երկրորդ գրաքննությունից հետո կրճատվել է չորս տեսարան, ապա նորից ցուցադրվել։ Որոշ ժամանակ անց ֆիլմի ցուցադրությունը մեկընդմիշտ դադարեցվում է և հանվում «պրոկատից»։ 1920-ական թվականների սկզբին ինչպես ամերիկյան, այնպես էլ բրիտանական գրադարաններից գրաքննության ենթարկվեց և հանվեց նաև «Հոշոտված հայրենիք» գիրքը, վերաշարադրվեցին գերմանացի սպաների հակամարդկային արարքներին վերաբերող էջերը։

 

Դիտել թրեյլերը՝ լեզու-անգլերեն։

 

Ձորի Միրոն

«Ձորի Միրոն», 1979-1980 թվականներին ``նկարահանված հայկական ֆիլմ, Մուշեղ Գալշոյանի համանուն վիպակի էկրանավորումը։Միրոն Մեծ եղեռնի ժամանակ կորցնում է ընտանիքը, գաղթականների հետ հասնում Արևելյան Հայաստան, հաստատվում տեղի գյուղերից մեկում, ընտանիք կազմում մի գաղթական կնոջ հետ։

 

Դիտել ֆիլմը՝ լեզու-հայերեն։

 

Ճչացողներ 

2006 թվականին ռեժիսոր Քարլա Կարապետյանի կողմից նկարահանված 91 րոպեանոց փաստավավերագրական անգլալեզու ֆիլմ, որը պատմում է Հայոց Մեծ Եղեռնի և 1915 թվականից մինչ այսօր ``աշխարհում տեղի ունեցած այլ ցեղասպանությունների մասին։ Ֆիլմում ընդգրկված են հարցազրույցներ ամերիկյան ալտերնատիվ մետալ խմբի՝ System of a Down-ի մենակատար Սերժ Թանկյանի, ում պապը Հայոց ցեղասպանության վերապրածներից էր, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպան-ակտիվիստ, լրագրող և պրոֆեսոր Սամանթա Փաուերի և այլ մարդկանց հետ, ովքեր այս կամ այն չափով առնչվել են Ռուանդայի և Դարֆուրի ցեղասպանությունների հետ։ «Ճչացողներ» ֆիլմում քննարկվում է նաև այժմյան Թուրքիայում ցեղասպանության ժխտումը և ԱՄՆ-ի կողմից ցեղասպանության հանդեպ ունեցած հիմնականում չեզոք դիրք։ Ֆիլմի պրեմիերայից ոչ շատ ժամանակ անց՝ 2007 թվականի հունվարին Ստամբուլում 17-ամյա թուրք ազգայնականի կողմից սպանվեց «Ակոս» թերթի լրագրող Հրանտ Դինքը, ով ֆիլմում հարցազրույց էր տվել Թուրքիայի կողմից 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժխտման մասին, որի պատճառով նրա դեմ գործ հարուցվեց 301-րդ հոդվածով։ «Ճչացողներ» ֆիլմը ցուցադրվում է հայկական երիտասարդական կազմակերպությունների կողմից՝ Հայոց ցեղասպանությունը մեկնաբանելու և պարզաբանելու, իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով։

Դիտել ֆիլմը՝ լեզու-անգլերեն։

 

Մայրիկ

Մայրիկ, ֆրանսահայ ռեժիսոր Անրի Վերնոյի կենսագրական ֆիլմն է՝ նկարահանված 1991 թվականին։Ֆիլմը ``պատմում է 1921 թ. Հայոց ցեղասպանության ժամանակ Մարսել տեղափոխված հայ ընտանիքի մասին։ Վեցամյա երեխայի հիշողությունների միջոցով ներկայացվում է ընտանիքի պատմությունը՝ պարուրված սիրով և հոգատարությամբ։ Ազատ Զաքարյանը նավահանգիստ է իջնում ծնողների և երկու մորաքույրների հետ։ Ընտանիքի մեծերը շատ բաներից են իրենց զրկում երեխայի լավ կրթության և ինժեներ դառնալու համար։

 

Դիտել ֆիլմը՝ լեզու-հայերեն։

 

Մորս ձայնը

«Մորս ձայնը» (անգլ.՝ My Mother’s Voice), ֆիլմ Հայոց ցեղասպանության, Օսմանյան կայսրությունում բնակվող ``հայկական ընտանիքների վրա դրա ունեցած ազդեցության մասին։Ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանությունից մազապուրծ Սիրիա փախած Ֆլորայի կյանքի պատմությունը, ով 16-ամյա քրոջ՝ Վերգինեի հետ փրկվելով ցեղասպանությունից, հայտնվում է ԱՄՆ-ում և ամուսնանում մի մարդու հետ, ում ճանաչում էր միայն լուսանկարով։

 

Դիտել թրեյլեր՝ լեզու-անգլերեն։

 

Նահապետ

«Նահապետ», Հրաչյա Քոչարի համանուն վիպակի հիման վրա նկարահանված հայկական ֆիլմ։Նահապետը ``Եղեռնի տարիներին կորցնում է իր ընտանիքը. կնոջն ու երեխաներին սպանել են նրա աչքի առաջ, իսկ իրեն ազատ են արձակել։ Նահապետը հասնում է Արևելյան Հայաստան, բնակություն հաստատում գյուղերից մեկում։ Այստեղ նա նոր ընտանիք է կազմում։

Դիտել ֆիլմը՝ լեզու-հայերեն։

 

 

Ուղևորություն Ամասիա

«Ուղևորություն Ամասիա» կամ «Ճանապարհորդություն դեպի Ամասիա» ``(անգլ.՝ Voyage to Amasia) Էրիկ Վ. Հաչիկյանի և Ռենդի Բելի փաստավավերագրական ֆիլմը 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին։ Ֆիլմը պատմում է դեպի իր պապենական հայրենիքը՝ Ամասիա (Թուրքիա) կատարած երգահան Էրիկ Հաչիկյանի ուղևորության մասին, մոտ հարյուր տարի անց այն օրվանից, երբ օսմանցի զինվորները ստիպեցին նրա տատիկին՝ Հելեն Շուշանին, տարագրվել իր ընտանիքի հետ և բռնել աքսորի ճամփան։ Էրիկը Ամասիայի մասին լսել է տատիկից, ով խոստացել է մի օր անձամբ ուղեկցել նրան այնտեղ։ Մի ընտանիքի պատմության հետքերով ֆիլմը փորձում է ավելի խոր հասկանալ հարաբերությունները հայերի և թուրքերի միջև։

 

Դիտել թրեյլեր՝ լեզու-անգլերեն։

 

Ո՞վ սպանեց հայերին

«Ո՞վ սպանեց հայերին» (անգլ.՝ Who Killed the Armenians?), Հայոց ցեղասպանության մասին պատմող ``առաջին արաբերեն փաստավավերագրական ֆիլմը: Ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը տեղի է ունեցել Կահիրեի Միսր էլ-Գեդիդայի գրադարանում։ 2016 թվականին ֆիլմը ցուցադրվել է Նյու Յորքում, Երևանում՝ Ոսկե ծիրան կինոփառատոնի շրջանակներում «Արտամրցութային ծրագրերում»: Ֆիլմի հեղինակների նպատակն է արաբախոս հանդիսատեսին Հայոց ցեղասպանության պատմությունը լիարժեք ներկայացնելը։

 

Դիտել թրեյլեր՝ լեզու-արաբերեն։

 

Պարադի փողոց 588

Պարադի փողոց 588 ֆիլմը նկարահանել է ֆրանսահայ նշանավոր կինոռեժիսոր Անրի Վերնոյը։ Այն նկարահանվել է 1992 թվականին և որոշ չափով ներկայացնում է հենց իր՝ հեղինակի ``ինքնակենսագրությունը։ Այս ֆիլմը շարունակությունն է Անրի Վերնոյի հանրահայտ «Մայրիկ» ֆիլմի, որը պատմում է հեղինակի վաղ տարիների մասին և նրա առաջին իքնակենսագրական ֆիլմն է։ Ֆիլմում պատմվում է մի հայ ընտանիքի մասին, որը ստիպված փախել է Ֆրանսիա, որպեսզի փրկվի Հայոց ցեղասպանությունից։ «Պարադի փողոց 588»-ի դեպքերը տեղի են ունենում մեր ժամանակներում։ Շատ տարիներ են անցել, ընտանիքի որդին՝ Ազատ Զաքարյանը դարձել է հայտնի ռեժիսոր՝ Պիեռ Զաքար։ Նա ամուսնացած է ֆրանսուհու հետ, նրա երեխաները չեն խոսում և չգիտեն հայերեն, բայց ահա Պիեր Զաքարը բեմադրելով իր ընտանիքի պատմությունը, նորից վերապրում է այն ամենը, ինչի մասին մոռացել էր, հայտնվելով սեփական կյանքի շրջապտույտի մեջ։ Եվ այդ հիշողությունները ստիպում են նրան շատ բան փոխել իր կյանքում։

 

Դիտել ֆիլմը՝ լեզու-հայերեն։

 

Սպի

Սպի (անգլ.՝ The Cut, թուրք.՝ Kesik), հայոց ցեղասպանությանը նվիրված հայտնի գերմանաբնակ թուրք ռեժիսոր ``Ֆատիհ Ակինի 2014 թվականի արտադրության ֆիլմ։Մի երիտասարդ մարդ, ում անունն է Նազարեթ Մանուկյան աքսորվում է իր հայրենի գյուղից՝ Մարդինից։ Աքսորումից հետո նա հասկանում է, որ իր աղջիկները կարող են ողջ լինել։ Նա ճանապարհորդում է աշխարհի տարբեր մասերով՝ իր աղջիկներին գտնելու համար։ Վերջապես նա գտնում է իր աղջիկներից մեկին` Լուսինեին և իմանում, որ Արսինեն վարակվել էր անապատում և մահացել մի քանի տարի առաջ։

 

Դիտել ֆիլմը՝ լեզու-ռուսերեն։

 

Վանքի երեխաները

«Վանքի երեխաները» (թուրք.՝ Vank’ın Çocukları), 2016 թվականին ծնունդով դերսիմցի ռեժիսոր Նեզահաթ Գյունդողանի նկարահանած վավերագրական ֆիլմը Հայոց ցեղասպանությունից փրկված դերսիմցի հայերի ``մասին, որոնց մեծ մասը սպանվել է 1937-1938 թվականների Դերսիմի կոտորածների ժամանակ, իսկ ողջ մնացածները թուրքացվել ու մահմեդականացվել են: «Վանքի երեխաները» ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանությունից ու դրան հաջորդած 1937-1938 թվականներին Դերսիմի կոտորածներից հետո դերսիմցի հայերի ու նրանց ժառանգների անցած ուղու, ինքնության անվերջ որոնումների, անցյալի հետ կապված հոգեկան տրավմաների և ապագայի հույսերի մասին: Ֆիլմը հիմնված է իրական փաստերի ու ճակատագրերի պատմությունների վրա: Ֆիլմի նկարահանող խումբն արմատներից հեռացված, ողջ մնացած հայերին և նրանց սերունդներին գտնելու համար եղել է Թուրքիայում, Կոնիայում, Բալուում, Ստամբուլում, Իզմիրի նահանգներում և Դերսիմի այլ շրջաններում: Դերսիմի Հալվորի գյուղում գտնվող Սուրբ Կարապետի վանքը (ամենայն հավանականությամբ, կառուցվել է դեռևս 9-րդ դարում) 1915 թվականից հետո եղել է Դերսիմի կանգուն մնացած միակ քրիստոնեական սրբատեղին: 1937 թվականին Դերսիմի կոտորածների ժամանակ վանքը ռմբակոծվում է, քահանան ձերբակալվում: 1938 թվականին վանքն ամբողջությամբ ավերվում է, քահանան սպանվում: Հալվորիի հայերից ողջ են մնում 5-6 երեխա և մի քանի միջին տարիքի մարդիկ, որոնց Թուրքիայի իշխանությունները հավաքագրում և աքսորում են Թուրքիայի տարբեր շրջաններ: Զեյնեփը ուսուցչուհի է, ապրում է Իզմիրում: 2000-ական թվականներին պատահաբար իմանում է, որ մայրը Դերսիմում ծնված հայուհի է, որը 1938 թվականի Դերսիմի կոտորածից հետո խնամակալության է հանձնվել: Նրա անունը եղել է Ասլիհան Քիրեմիթչյան, սակայն փոխել, դարձրել են Ֆաթմա Քիրեմիթչի, էթնիկ ինքնությունն ու կրոնը՝ թուրքի և սունիի: Զեյնեփը փորձում է կապ հաստատել մոր ազգականների հետ, որոնք ապրում են այն գյուղում, որտեղ մայրն է ապրել: Նա պատմություններ է հավաքում մոր մասին, ուսումնասիրում Վանք անունով այդ գյուղն ու գյուղի վանքը:

 

Դիտել թրեյլերը՝ լեզու-թուրքերեն։

 

Վերադարձ դեպի Արարատ

Վերադարձ դեպի Արարատ (շվեդ.՝ Tillbaka till Ararat), ``1988 թվականին նկարահանված շվեդական վավերագրական ֆիլմ Հայոց ցեղասպանության մասին։ Guldbagge 24-րդ մրցանակաբաշխության ժամանակ ֆիլմն արժանացել է լավագույն ֆիլմ մրցանակի:Ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանության ու հայերի աքսորի մասին. հայերի, ովքեր երազում են վերադառնալ իրենց հայրենիք։

 

Դիտել ֆիլմը՝ լեզու-անգլերեն։

 

Վերադարձ դեպի Գյուրուն

«Վերադարձ դեպի Գյուրուն», `Back to Gürün LLC` ընկերության նկարահանած ֆիլմ։ 2015 թվականին ներկայացվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրում։ ``Ֆիլմը պատմում է Ադրինե Գրիգորյանի դեպի Գյուրուն ուղևորության մասին։ Ադրինեն 1915 թվականի ցեղասպանության ժամանակ Գյուրունից հեռացած պապիկի հետքերով վերադառնում է Թուրքիա, որպեսզի գտնի պապիկի ծննդավայրը, տունը։ Պապը Ցեղասպանությունից փրկվելու նպատակով հեռացել էր իր հարազատ գյուղից, բայց միշտ հիշում էր նրա մասին, ուներ գյուղի գրավոր նկարագրությունը։ Ադրինեն Թուրքիայում հանդիպում է տարբեր թուրքերի, որոնք ցանկանում են օգնել նրան, սակայն նրանց բոլորի մոտ առկա է վախի զգացումը։ Վախ, որը չի ճանաչում ոչ ժամանակ, ոչ տարածություն, որը ստիպում է մարդկանց հերքել անհերքելին, դավաճանել ճշմարտությանը։ Պատմությունը երևան է բերում «լռեցված» ցեղասպանության տևական ազդեցությունը, որ փոխանցվել է սերնդեսերունդ, ինչպես նաև անհատի փնտրտուքը լուծում գտնելու ճանապարհին։

Դիտել թրեյլերը՝ լեզու-անգլերեն։

 

Տատիկիս դաջվածքները

«Տատիկիս դաջվածքները» կամ «Մեծ մորս դաջվածքները» (անգլ.՝ Grandma’s Tattoos) Սյուզան Խարտալյանի՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանության հետքերի մասին պատմող ֆիլմը։ ``«Խանում տատը մյուսների նման չէր։ Մանկուց նրան իբրև վատ կին եմ հիշում։ Խուսափում էր ֆիզիկական շփումից։ Նա մի տատ էր, որը երբեք չէր գրկում կամ համբուրում։ Եվ ձեռնոց էր դնում` թաքցնելով իր ձեռքերն ու դաջվածքները։ Թաքցնելով իր գաղտնիքը». այսպես է Սյուզան Խարտալյանը նկարագրում իր տատին։ Ֆիլմն ինչ-որ չափով կենսագրական է, քանի որ ներկայացվում է Խարտալյանի մեծ մոր պատմությունը։ Օսմանյան Թուրքիայի հայատյացության ու իրականացրած եղեռնի նկարագիր այս ֆիլմում Խարտալյանը ցույց է տվել իր տատի և այլ 300.000 հայուհիների ստրկության դաջվածքները։ Ռեժիսորի տատը 1915 թվականին 12 տարեկան է եղել, երբ թուրքերը, որպես սեփականության նշան, դաջվածքներ են արել նրա մարմնին՝ գլխին, դեմքին, ձեռքերին։ Ֆիլմը պատմում է 1915 թվականի ցեղասպանության ժամանակ հազարավոր փրկված հայ կանանց ճակատագրերի մասին, որոնց բռնաբարել են և տեղացի կանանցից տարբերելու համար ձեռքներին ու դեմքերին դաջվածքներ արել։ Այս կանայք ունեն ոչ միայն դաջված ձեռքեր, այլև դաջված ճակատագրեր, նրանք ամբողջ կյանքում ստիպված են եղել այդ խարանն իրենց դեմքին կրել։ Խանում տատն էլ այդ կանանցից մեկն է եղել և երբեք չի խոսել իր դաջվածքների մասին, որովհետև դրանք նաև ամոթի դաջվածքներ են եղել, ինչը նա թաքցրել է իր ընտանիքից՝ այդ ամոթի զգացումը նրանց չփոխանցելու համար։ Ֆիլմի պաստառին օգտագործվել է հեղինակի տատիկից մնացած միակ հին լուսանկարը։ Օգտագործված է Ալան Հովհաննեսի երաժշտությունը, իսկ ընթացքում հնչող «Յարիս բոյին մեռնեմ» երգը օգտագործվել է որպես նշան իր մեծ մոր և բոլոր այդ կանանց երազած, բայց չապրած սիրո։

Դիտել ֆիլմը՝ լեզու-անգլերեն։

 

Ցեղասպանության որբերը

«Ցեղասպանության որբերը» (անգլ.՝ Orphans of the Genocide), ամերիկահայ ռեժիսոր Պարետ Մարոնյանի նկարահանած ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ֆիլմի հերոսները ոճիրը վերապրածներն ու նրանց ժառանգներն են, որոնք պատմում են իրենց պատմությունները։ ``Ֆիլմը պատմում է Լիբանանում գտնվող Անթուրայի որբանոցի մասին, որտեղ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ ապաստան էին գտել հազարավոր հայ երեխաներ։ Ֆիլմում ներառված են Մորիս Միսակ-Կելեկչյանի, Ալմաստ Պողոսյանի, Ջեք Գևորգյանի, բրիտանացի լրագրող Ռոբերտ Ֆիսկի, Քլարքի համալսարանի պրոֆեսոր Դեբորա Դուորքի հարցազրույցները։ 105-ամյա Ալմաստ Պողոսյանը պատմում է ինչպես է որբացել, ինչպես է ոտքով հասել Դեր Զոր, այնուհետև հայտնվել արաբ մի ընտանիքում, որից հետո՝ Հալեպի որբանոցներից մեկում և, ի վերջո, հանգրվանել ԱՄՆ-ում։ Ալմաստի պատմությունը շարունակում է թոռը՝ Բրյուս Պողոսյանը (Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ, 2010-2014)թվականներին։ Ֆիլմում օգտագործվել են նաև Ռոքֆելեր արխիվային կենտրոնի, Գերմանիայի և Դանիայի ազգային արխիվների և ԱՄՆ կոնգրեսի գրադարանի, ԱՄՆ ազգային արխիվի, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և այլ կառույցների արխիվային լուսանկարներ ու փաստաթղթեր։ Ֆիլմը Հեռուստատեսային արվեստի ու գիտության ազգային ակադեմիայի կողմից նոմինացվել է 2014 թվականի Սանքոսթ տարածաշրջանի «Էմմի» մրցանակաբաշխության վավերագրական-պատմական ֆիլմերի անվանակարգում:

 

Դիտել թրեյլերը՝ լեզու-անգլերեն։

 

Փրկության քարտեզ

Փրկության քարտեզ, խաղարկային դրվագներով փաստավավերագրական լիամետրաժ ֆիլմ՝ նվիրված Մեծ եղեռնի 100–ամյակին։ ``Ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանության ականատեսներ, անօթևան հայ երեխանների և կանանց ապաստանների հիմանդիրներ՝ եվրոպացի հինգ Մեծ հումանիստ կանանց կյանքի և մարդասիրական առաքելության մասին։ Ֆիլմը պատմում է 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի համամարդկային ողբերգությունների, հատկապես Հայոց ցեղասպանության ժամանակ առաջացած հումանիստական շարժման մասին։ Ֆիլմը փաստագրություն է և կառուցվում է միայն իրական փաստերի հիման վրա։ Ֆիլմի հերոսները պատմությանը հայտնի հումանիստներ են, իրական մարդիկ, ովքեր տեսել են Հայ ազգի կոտորածները։ Նրանք եվրոպացի հինգ հումանիստ կանայք են՝ Կարեն Եպպե (Դանիա) և միսիոներուհիներ` Մարիա Յակոբսեն (Դանիա), Բոդիլ Բյորն (Նորվեգիա), Ալմա Յոհանսոն (Շվեդիա), Աննա Հեդվիգ Բյուլ (Էստոնիա): Նրանք Հայոց ցեղասպանության ականատեսներն են և մազապուրծ եղած հայ երեխաների ու կանանց ապաստանների հիմանդիրները։ Իրենց անծանոթ, մի խոշտանգված ժողովրդի հետ շատ դրամատիկ հանդիպումը այս մեծ հումանիստների համար ճակատագրական է եղել։ Եվ նրանք, Եվրոպայի իրենց բարեկեցիկ կյանքը թողնելով, տարբեր երկրներից գալով հայոց հող` նվիրվել են նրա ժողովրդին անմնացորդ ու անձնուրաց։ Ֆիլմը վարում է ֆին պատմաբան, ցեղասպանագետ Սվանտե Լունդգրենը։ Անցնելով ֆիլմի հերոսների առաքելույթան ճանապարհը, նա գծում է «Փրկության քարտեզը»։

 Դիտել թրեյլերը՝ լեզու-հայերեն։

 

 

You may also like...